Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ը դուրս չի գա կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից

ԱՄՆ-ը դուրս չի գա կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից
18.09.2017 | 02:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել, որ ԱՄՆ-ը դուրս չի գա կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից` հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում դուրս գալ համաձայնագրից, սակայն կփորձի հարմարեցնել իր մասնակցության պայմանները։

Բացի այդ, պարբերականին հայտնի է դարձել, որ Սպիտակ տան խորհրդական Էվերետ Էյսենստատը Մոնրեալում նախարարական հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի կողմից պայմանագրում ամրագրված մթնոլորտային արտանետումների կրճատման նպատակներն ուսումնասիրելու մասին։
Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը նույնպես նշել է, որ ԱՄՆ-ը կփոխի Փարիզի կլիմայական համաձայնագրի շուրջ իր դիրքորոշումը, եթե իրենց առաջարկվեն ավելի շահեկան պայմաններ։

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ